Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրավիճակը դեռ լարված է։ ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանն այսօր այցելել էր բուհ՝ հանդիպելու ուսանողներին և պատասխանելու նրանց հարցերին: Սակայն բուհի շենքի մոտ հավաքված հարյուրավոր ուսանողները նախարարից պահանջել են ոչ թե իրենց հարցերին պատասխանել, այլ իջնել բակ ու այնտեղ հավաքվածների առաջ պարզաբանել՝ ինչու են ռեկտորի պարտականություններից ազատել Սուրեն Զոլյանին:
Ուսանողները նաև պնդել են, որ դահլիճում հավաքվածների մեջ այլ համալսարանների ուսանողներ էլ կան:
Աշոտյանը նախ հրաժարվել է իջնել բակ՝ հայտարարելով, որ եկել է հանդիպման համալսարանի դահլիճում, ոչ թե բակում, սակայն, ի վերջո, տեղի է տվել. դրսում հավաքված ուսանողները բուռն աղմուկով ներխուժել են դահլիճ և սուլոցներով ու վանկարկումներով («Աշոտյա՛ն, իջի՛ր», «Ամո՛թ» և «Զոլյա՛ն, Զոլյա՛ն») պահանջել իջնել:
Այս պահին ԵՊԼՀ շենքի բակում հարցուպատասխանի տեսքով ընթանում է Աշոտյանի և ուսանողների հանդիպումը, որը պարբերաբար ընդհատվում է Սուրեն Զոլյանի պաշտպանության վանկարկումներով:
Ուսանողներն Աշոտյանին ստիպեցին իջնել դահլիճից